Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը գործի նյութերին է կցել մեղադրյալի վերաբերյալ մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր

Փետրվար 14,2015 15:30

ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հաղորդումն այն մասին, որ իր վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ դիտավորությամբառողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչը, տեղեկանալով, որ հիշյալ քրեական գործով մեղադրյալը չի տիրապետում հայերենին, անձնական այլ դրդումներից ելնելով, կազմել և գործի նյութերին է կցել վերջինիս իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր:

Վարույթն իրականացնողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728