Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետականի ներվերը չդիմացան»

Փետրվար 14,2015 15:10

«Համերաշխությունը» արտահերթ ընտրությունների կոչ է անում

Հարցին, ինչո՞վ կպայմանավորեք Գագիկ Ծառուկյանի դեմ նման շրջադարձը, «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը ասաց, որ պատճառն այն է, որ «Համաժողովրդական շարժումը հաղթում է եւ «Հանրապետականի ներվերը չդիմացան»:

Այսօր «Տեսակետ» ակումբում պարոն Ավետիսյանը ՀՀ նախագահին կոչ արեց, որ ուղիղ եթերով հայտարարությամբ հանդես գա եւ հայտնի հրաժարականի մասին լուրը, որպեսզի այս օրերին հազարապետությունում ստեղծված իրավիճակը, որ աստիճանաբար վերածվում է Մայդանի՝ արյունահեղության չմղի ժողովրդին:

Սարգիս Ավետիսյանի համոզմամբ, Ուկրաինայում էլ Մայդանը սկսվեց 12 վրանից եւ իշխանությունները չէին հավատում, որ դրանց թիվը կավելանա, ավելին` նախագահ Յանուկովիչն ու իշխող ուժերը հեգնանքով էին վերաբերում ու ծիծաղում. «Դա վրդովվեցրեց ժողովրդին եւ եղավ այն, ինչ եղավ: Այնտեղ էլ քաղաքական գործիչներին մականուններով անվանարկեցին, շատ խելք պետք չի ունենալ հասկանալու համար, որ այս տոնով խոսակցությունները բերելու է Մայդանի: Այսօր կառուցվում է նույն Մայդանի կրկնությունը, նույն անլուրջ վերաբերմունքն է ժողովրդի եւ հասարակության նկատմամբ: Իսկ այն ինչը կբերի Մայդանի՝ մեզ համար անթույլատրելի է, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Մայդանը չկրկնվի այստեղ»:

Սարգիս Ավետիսյանի խոսքերով, «երկիրը հաթաթայով չեն կառավարում», եւ իշխանությունները պետք է հրաժարական տան, որպեսզի սկսվեն արտահերթ ընտրություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728