Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Էսպրեսո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ համակարգելու է արեւմտյան երկրներից Ուկրաինա զենքի մատակարարման հարցերը: Նա այդ գործով զբաղվելու է որպես Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական եւ խորհրդատվական միջազգային խորհրդի բարեփոխումների ղեկավար. հաղորդում է «Pravda.ru»-ն:
Սահակաշվիլին, մասնավորապես, ասել է. «Հիմա ամենակարեւորը Ուկրաինային զենքի հարցում օգնելն է: Մյուս օրերի ընթացքում ես կհամակարգեմ դա: Ես կոնկրետ վարչության աշխատակից չեմ, ես ազատ քաղաքական գործիչ եմ»:
Ուկրաինայի նախագահի նոր խորհրդականը նաեւ նշել է, որ նախագահական նստավայրում գրասենյակ է ակնկալում: Նա պլանավորել է շրջել երկրով եւ երկրից դուրս, տարբեր հարցեր լուծելու համար:
Չնայած Ուկրաինայի քաղաքացիություն ստանալը Վրաստանի նախկին նախագահի «ընդհանուր ռազմավարության մեջ չի տեղավորվում», բայց նա պետք է համաձայնվի, քանի որ «այս ընդհանուր կռվի մեջ» նա պետք է «այնպիսի ուկրաինացի լինի, ինչպիսինն են մնացածները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ