Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի վերլուծաբան. Ուկրաինային զինելը հարցի լուծում չէ

Փետրվար 14,2015 13:14

Ուկրաինային զինելը կարող է ճիշտ լինել: Այդպես վարվելու պատճառը ազդեցիկ է: Երկիրը կտրուկ քննադատության է ենթարկվում Ռուսաստանի կողմից, հազարավոր մարդիկ մահանում, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից քաղաքական սահմանների մեծացումը խախտում է Եվրոպայի քաղաքական կարգը:

Ըստ Մինեսոտայի միջազգային կենտրոնի խորհրդի տնօրեն Ռոս Ուիլսոնի մեկնաբանությունների՝ չնայած այս հանգամանքին, Կիեւի իշխանություններին զենք մատակարարելը կամ չմատակարարելը ավարտվում է մի եզրահանգմամբ, որ սխալ է: «Ինչի մասին պետք է մտածեն առաջինը, որտեղ են ամերիկացիների հետաքրքրությունները տարածվում եւ ինչ հնարավորություններ կան: Այս հարցերը ավելի են դժվարացնում ռազմավարության մշակումը»,- գրում է նա:

Ըստ Ուիլսոնի` Պուտինը ունի մի ռազմավարություն. «Նա ցանկանում է մեծացնել Ռուսաստանի բարեկեցությունը եւ դերն աշխարհում, իր հարեւաններին Արեւմուտքից հեռու պահելով: Եվրոպական միությունը կամ ՆԱՏՕ-ն չպետք է մտնեն հետխորհրդային երկրներ: Ուկրաինային պատժելը այդ նպատակին հասնելու միջոց է: Դա ուղերձ է բոլոր հարեւաններին, թե որտեղ է նրա հետաքրքրությունները»:

Վերլուծաբանը, որպես Պուտինի հետաքրքրությունների դրսեւորման օրինակներ է բերում 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցածը, 1991 թվականից Մոլդովայի քրեական անջատողականների աջակցությունը: «Իսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի եւ Հայաստանի բանակների զինումը մեծացնում է նրանց վրա ազդեցությունը, հետեւաբար՝ Կրեմլի ազդեցությունը Կովկասում: Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, որն իր մեջ ներառում է Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, նրանց տնտեսապես կապված է պահում Ռուսաստանի եւ փոքրացնում նրանց հնարավորությունները մնացած վայրերում»:

Հաշվի առնելով վերոնշյալը, վերլուծաբան հարցնում է, թե ճի՞շտ պատասխան է արդյոք Ուկրաինային զինելը եւ պատասխանում է. «Երեւի, բայց այդ ուղղությամբ քայլերը պետք է բխեն Ռուսաստանի եւ այդ երկրի դեմ ավելի մեծ քաղաքականությունից եւ  ռազմավարությունից: Ուկրաինային լավ պաշտպանվելու համար զենք տալը ու այդպիսով հույս ունենալը, որ դա Պուտինին կհամոզի, որ ագրեսիան անպատիժ չի լինի, հերիք չէ: Ի՞նչ կլինի, եթե այդ ռազմական օգնությունը հերիք չէ, որպեսզի ուժերի գերակայություն ստեղծի: Ի՞նչ ենք անելու այդ ժամանակ»,- գրում է Ուիլսոնը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728