Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ավարտին եղել է 1900 մետր 13 սանտիմետր, այսօրվա դրությամբ եւս նույնքան է: Երեկ այս մասին հայտնեց ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը:
2013-ի վերջին եւ 2014-ի սկզբին եղանակային պայմաններով ի հայտ եկած սակավաջրությունը Սեւանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն առաջացրեց: «Հիմնականում դա պայմանավորված էր մի շարք գործոններով. Սեւ ջուր գետի ջրատվության մակարդակի նվազումը, 8 հազար 180 հեկտար հողի ոռոգման խնդիրը, ջրամբարների լցվածության ու Հրազդան գետի ջրատվության մակարդակի նվազումը»,- նշեց Մհեր Մկրտումյանը` ավելացնելով, որ 2014-ի դեկտեմբերը ջրամատակարարման տեսանկյունից աչքի ընկավ անբարենպաստ պայմաններով, չնայած հետագա կանխատեսման պատկերը կարող է փոխվել` հաշվի առնելով վերջին օրերին եղանակային միտումներն ու զարգացումները:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: