«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի («Ծաղիկ Ռուբո») գլխավորությամբ առաջին գիծ մեկնած 150 ազատամարտիկներին թույլ չեն տվել մնալ ՀՀ ՊՆ որևէ զորամասում:
Ինչպես հայտնի է՝ԲՀԿ-ին կից ստեղծված «Երդվյալ ազատամարտիկների» միության 150 անդամներ փետրվարի 9-ին հայտարարեցին, որ գնում են ԼՂՀ՝ առաջին գծում զինվորների կողքին հերթապահելու համար: Պարզվում է, որ Ռուբեն Գևորգյանին և նրա հետ մեկնած ազատամարտիկներին թույլ չեն տվել սահմանի զորամաս մտնել և դիրքերում հերթապահություն իրականացնել։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Դե ծաղիկին երբեք էլ չէր կարելի թույլ տալ, բայց այդ 150 տղաների քայլը դեռ պիտի հասկացվի: