Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ելքը շրջանառության հարկից ազատելն է բացառապես արտադրությամբ զբաղվող փոքր ընկերություններին. «Ազգ»

Փետրվար 14,2015 10:58

2014-ի տվյալներով, տարեկան Հայաստան են ներմուծվել կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք` 146 մլն դոլարի, բուսական ծագման արտադրանք` 239 մլն դոլարի, պատրաստի սննդի արտադրանք` 369 մլն դոլարի, պլաստմասսայից, ռետինից իրեր եւ կաուչուկ` 182 մլն դոլարի, կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ` 31 մլն դոլարի, քարից, գիպսից, ցեմենտից իրեր` 93 մլն դոլարի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր` 302 մլն դոլարի, ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր` 328 մլն դոլարի, սարքեր եւ ապարատներ` 73 մլն դոլարի, սարքավորումներ եւ մեխանիզմներ` 599 մլն դոլարի: Բնական է, որ Հայաստանում բանան չենք աճեցնելու, կան սարքեր եւ մեխանիզմներ, որ մոտ ապագայում չենք կարող արտադրել, չունենք նաեւ ալմաստի հանքեր, որպեսզի զարդեր պատրաստենք: Հասկանալի է, որ տեղական արտադրությունը 100 տոկոսով չի կարող փոխարինել ներմուծվող բոլոր ապրանքներին: Սակայն, չհաշված բացառությունները, վերոնշյալ ապրանքախմբերից գրեթե բոլորի դեպքում կարելի է տեղում արտադրություններ ստեղծել կամ եղած արտադրությունները զարգացնել:

Վերոնշյալ ներմուծվող ապրանքների արժեքը միասին վերցրած կազմում է 2 մլրդ 362 մլն դոլար: Մի՞թե հնարավոր չէ այս գումարային արժեքի ապրանքների մեծ մասը, կեսը, մեկ երրորդը կամ թեկուզ մեկ քառորդը արտադրել տեղում` տեղական շուկայի համար: Առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի արժեք եթե ստեղծվի Հայաստանում, այդ դեպքում արդեն չենք մտածի, թե ինչպես են ներմուծման հաշվին «իրենց գլուխը պահելու» առեւտրով զբաղվողները: Նախ` բազմաթիվ աշխատատեղեր կբացվեն արտադրության ոլորտում, ապա այդ նույն առեւտրականները կկարողանան վաճառել տեղական ապրանքները, խուսափելով լճացման վտանգից:

Ելքը հետեւյալն է` շրջանառության հարկից ազատել բացառապես արտադրությամբ զբաղվող փոքր ընկերություններին, արտոնյալ իրավիճակ ստեղծել նաեւ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող (զբոսաշրջիկներ Հայաստան բերող) կազմակերպությունների համար :

Եթե չենք կարող վերականգնել նախկին արդյունաբերական հզորությունները, չկան մեծածավալ ներդրումներ նոր, խոշոր արտադրական հզորություններ ստեղծելու համար, ապա գոնե փոքր արտադրությունների միջոցով փորձենք զարգացնել եւ դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը, նվազեցնել արտերկրից եկող ռիսկերը, փոքրացնել ներմուծման ծավալները` տեղական արտադրությամբ այն փոխարինելու ճանապարհով, դրանով իսկ նվազեցնելով միջոցների արտահոսքը երկրից, հավելյալ արժեք եւ կայուն աշխատատեղեր ստեղծելով երկրի ներսում: Եվ հարկ է շտապել: Առանց այն էլ շատ ենք ուշացել` 24 տարով…

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728