Հայաստանյան սպառման շուկայում առկա թանկացումների պայմաններում էժանացումներ նույնպես լինում են: Մասնավորապես, որոշակի էժանացել է խանութներում վաճառվող կենդանի ձուկը: «Ձկնաբույծների միավորում ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ձկան գնանկման պատճառն արտահանման հետ կապված դժվարություններն են:
Նրա խոսքերով՝ վերջին շրջանում կտրուկ նվազել են Հայաստանից արտահանվող ձկան ծավալները: Ինչի արդյունքում տեղական շուկայում կենդանի ձկան լճացում է առաջացել, հետեւաբար եւ գինն է ընկել: Բունիաթյանի պնդմամբ՝ կենդանի ձուկն էժանացել էր անգամ Ամանորի նախաշեմին:
Հրապարակումն ամբողջությամբ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: