ԲՀԿ-ում եւ եռյակում բազմիցս են ասել, որ ՀՀԿ-ականների մեջ շատերը զզվել են արդեն այս իշխանությունից, կողմ են իշխանափոխությանը:
Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը հենարանը կորցնի՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մինչեւ հիմա խոսում են՝ այսպես կլինի, այնպես կլինի: Այդ այսպեսը եղել է: Հիմա կտեսնենք, թե ում շարքերից ինչ են անում, ովքեր են վազում ուր, ինչ են անում, անո՞ւմ են, թե՞ չեն անում: Ասում են` Սերժ Սարգսյանը հենարան չունի, ՀՀԿ-ականներից շատերը այսպես կանեն…խոսում են: Չեմ բացառում, որ ՀՀԿ-ում կլինեն այլ մտածելակերպի տեր մարդիկ: Չեմ բացառում, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր գաղափարական չեն մտել, բայց վստահ եմ, որ այն մարդիկ, որոնք գաղափարապես են ընդգրկվել կուսակցության մեջ, ոչ թե որպես հովանոց, գաղափարի կրողն են, համախմբված են մեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի շուրջ: Այդ խոսակցությունները, որ լսում ենք, հիմա հենց այդ ժամանակն է, ձեզ հետ միասին կհետեւենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հհկ ախոռում առնետավազք է սկսվել…