Երեկ Եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանը մատաղ էր արել Արցախյան հերոսամարտում ընկած եւ առհասարակ հայոց հողի համար նահատակված ընկերների համար: Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Տիրայրն աղոթեց Եռաբլուրում հանգչող հոգիների համար, շնորհակալություն հայտնեց Մանվել Գրիգորյանին, խոսեց աղքատահացի՝ մատաղի մասին: Սակայն այդ հոգեւոր պատկերն իսկույն հօդս ցնդեց, երբ տեր Տիրայրն ազդարարեց մատաղի բաժանման սկիզբը:
Մարդիկ՝ մեկը ձեռքերով, մեկը՝ ափսեով, մյուսը՝ ինչ-որ տարայով կամ լավաշով, ով ինչպես կարողանում եւ ինչպես հասցնում էր, ուտում էր կամ պահեստավորում մատաղի միսը պայուսակներում, ձեռքի ափի մեջ, տոպրակներում: Մի քանիսը ջերմուկով լի արկղն էին դատարկում, ոմանք՝ լավաշով լի պարկը: Տեսարանն այնքան տխուր էր, որ հոգեւորականը խնդրեց մի քանի երկրապահի, որ կանգնեն սեղանների մոտ եւ վերահսկեն իրավիճակը: Տեր Տիրայրն ու ԵԿՄ-ի մի քանի անդամներ զարմացել էին, որ մատաղն արագորեն ու ագահաբար կուլ տվող մարդկանցից ոչ մեկը չասաց՝ «Ընդունելի մատաղ լինի»: Մարդիկ սոված էին:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2015
Այս ամենը նորություն չի Հայաստանի և հայաստանցիների համար:Սա է հանրապետական կուսակցության ստեղծած Հայաստանը,նրանք հասել են իրենց նպատակին սոված,լքված,անպաշտպան հայստանցի:Այս ամենի մեղավորը միայն ու միայն հայ ժովորուդն է դարերով կերակրել է իր եկեղեցուն,դարերով կերակրել է իր նախարաներին և պատսխան ստացել իր արած լավության համար:Այն ինչ գրվել է հայերի մասին ամեն ինչ սուտ է. գեներով եկած և գենետիկորեն մեր մեջ մնացացծ քոչվորի ստրուկի կերպարը երբեք չի փոխվելու,ինչքան շատ են մեզ ճնշել այնքան շատ ենք սիրել մեզ ճնշողին:Այսօրվա կառավարությունը վերացրեց Հայաստանը և հայ մարդը,հավասարեցրին հողին մեր երկիրը,հայի պատիվն ու արժանապատվությունը,նման գեներալները թալանեցին մեր երկիրը,աղքատացրին մարդկանց ու մենք դեռ սրանց մատուցած մատաղին գնում ենք ու մեր եկեղեցին օրհնում է սրանց մատուցած մատաղը: