Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի դստեր եւ խնամու դեմ բողոքը վերաքննիչն ի վերջո ընդունեց

Փետրվար 14,2015 14:30

Բողոքաբեր Լ. Խաչատրյանը իր բեղոքում գրում է, որ առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, «ծաղկաքաղ» է արել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկից, դրանք «հարմարեցրել» իր իսկ կողմից կայացրած անօրինական վճռին:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը ընդունել է Լեմբերիկ Խաչատրյանի, Սուսաննա Դավթյանի վերաքննիչ բողոքը: Նախագահող դատավորն է Մ.Հարթենյանը, դատավորները՝ Լ.Գրիգորյանն ու Հ. Ենոքյանը:

Բողոքի քննության օրը հայտնի է՝ մարտի 12-ին:

Քաղաքացիների, ում շահերը ներկայացնում է Յուրիկ Խաչատրյանը, բողոքն ուղղված է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի եւ նրա խնամու՝ Հրանտ Սուվարյանի օգտին Արաբկիր եւ Քավաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ:

Ըստ բողոքաբերի, դատարանը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ:

«Առավոտը» լուսաբանել է տվյալ վեճը եւ արդյունքում ճանաչվել էր որպես երրորդ կողմ:
Բողոքաբերը հայտնել է, որ Երեւանի Տիգրանյան 17-ի բնակիչ Արթուր Խաչատրյանը տվել է իր գրավոր համաձայնությունը 1981թ.-ին, համաձայն որի՝ Լեմբերիկ Խաչատրյանը իր հողամասի վերջին մասում պետք է կառուցեր ավտոտնակ: Համաձայնությունից մեկ տարի հետո, Լ. Խաչատրյանը կառուցել է այն: Ավտոտնակը, ըստ համաձայնագրի, պետք է գրանցվեր Լ. Խաչատրյանի անվամբ: Երեւանի քաղաքապետի որոշմամբ այդպես էլ եղել է:
Եվ վիճելի ավտոտնակը մինչ օրս տիրապետում, տնօրինում է կառուցողը՝ Լ. Խաչատրյանը:
Ըստ բողոքաբերի, նախկին վարչապետի խնամին զավթել էր 810 քմ հողային տարածք, որի հետ նաեւ Լ. Խաչատրյանին պատկանող ավտոտնակը:

Խնամին դիմել է քաղաքապետարան, որպեսզի նշյալ տարածքի հետ կապված ճանաչվի իր սեփականության իրավունքը, ինչպես հողամասի, այնպես էլ դրանում առկա շենք-շինությունների նկատմամբ:

Ըստ բողոքաբերի, կադաստրային վարույթը կասեցվել է, քանի որ պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ առկա է եղել «գույքի պատկանելությունը վիճարկող Լ. Խաչատրյանի օգտին իրավահաստատող փաստաթղթեր»:

Առաջին ատյանի դատարանը «հիմնավորել» էր այսպես. «Ինչ վերաբերում է քաղաքապետի 17.03.2014թ. պատասխանին, ապա այն տպագրվել է «Առավոտում» հոդվածի տպագրությունից հետո, հետեւաբար, չի կարող դրվել որպես ստույգ փաստ»:
Դատարանի վճռի պատճառաբանական մասի համաձայն, պատասխանողները չեն անդրադարձել ստույգ փաստերի, մասնավորապես, չկա որեւէ ապացույց, թե Հրանտ Սուվարյանը եւ Նարինե Սարգսյանն ապօրինաբար տիրացել են քաղաքացիների ունեցվածքին՝ քարե շինությանը: Բողոքաբեր կողմը վիճարկում է եւ այս փաստարկները:

«Առավոտ» օրաթերթ
13.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728