Լրահոս
Օրվա լրահոսը

Սխտորը եւ մեղրը՝ գրիպի դեմ

Փետրվար 14,2015 12:15

Երբ եղանակը տատանվում է, գրիպով վարակվելու հավանականությունը բարձրանում է, բայց նաեւ պետք չէ մոռանալ, որ գրիպի հետ հաճախ ենք շփոթում մրսածությունը, հարբուխը, որը գրիպի ավելի թեթեւ արտահայտված վիճակն է: Ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս երկար չտառապել գրիպի պատճառով եւ անցնել բուժման՝ սխտորի եւ մեղրի միջոցով: Կարող են նաեւ սխտորի թարմ խյուսի հոտը 10-15 րոպե շնչել, կամ 8-ական կաթիլ սխտորի հյութը լցնել մեկ ճաշի գդալ կաթի մեջ, տաքացնել` գոլից մի քիչ տաք, եւ խմել: Գրիպի դեմ շատ օգտակար է սխտորի 1 գլխիկի խյուսը խառնել նույնքան մեղրի հետ եւ ուտել 1 թեյի գդալ` օրական 2 անգամ:

Փոքրիկ երեխաների համար խորհուրդ է տրվում սխտորի խյուսը կտորի մեջ դնել եւ կախել երեխայի օրորոցի կողքին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
13.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728