Յուրաքանչյուր ծաղիկ օժտված է յուրահատուկ էներգիայով: Այդ իսկ պատճառով ծաղիկն անհրաժեշտ է մարդուն ոչ միայն տարբեր առիթներով, այլեւ որոշ հիվանդությունների ժամանակ՝ բուժման նպատակով: Ըստ մասնագետների՝ գոյություն ունեն ընդհանուր կանոններ, որից կարող է ցանկացած մարդ օգտվել առանց մասնագետի: Բուժման համար նախատեսված է մեկ չբացված ծաղիկ, որը բացատրվում է նրանով, որ հիվանդ կամ հուսահատ մարդը թուլացած է եւ ծաղկի ներգործությունը պետք է աստիճանաբար լինի:
Եթե հիվանդն այդ ծաղկով չի բուժվում, ապա խորհուրդ չի տրվում ծաղիկը ննջարանում պահել, իսկ բուժական նպատակով ծաղիկները հիվանդից հեռու պետք է լինեն 1 մետր եւ միշտ գտնվեն հիվանդ մարդու տեսադաշտում: Կարեւոր է ծաղկեփնջի մեջ սառը եւ տաք նրբերանգների համադրությունը: Ըստ մասնագետների՝ սառը գույները կապված են գլխի էներգիայի, իսկ տաք գույները` մարմնի էներգիայի հետ: Եթե հոգեհուզական խնդիրներ ունի մարդը, ապա խորհուրդ է տրվում նվիրել սպիտակ ծաղիկներ: Դեղին եւ խայտաբղետ ծաղիկները նվիրում են ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ, իսկ կարմիր ծաղիկները` ներքին օրգանների հիվանդությունների դեպքում:
Խորհուրդ է տրվում բուժիչ ծաղկեփունջ կազմել նաեւ ինքներդ ձեզ համար: Ընկճված վիճակում հայտնված մարդը իր համար կարող է գնել սպիտակ ծաղիկներ եւ երբ տրամադրությունը փոխվի, կարելի է ծաղիկը փոխարինել այդ պահին նախընտրած ծաղիկներով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
13.02.2015