Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հազի եւ խռպոտության ժամանակ օգտագործեք կարմիր կաղամբ

Փետրվար 14,2015 11:30

Կարմրագլուխ կաղամբը կիրառության մեջ այնքան էլ տարածված չէ, բայց այն ավելի շատ վիտամիններ` կալիում, մագնեզիում, երկաթի աղեր է պարունակում, նաեւ սպիտակուցների, ֆերմենտների, C վիտամինի քանակը ավելի է 2 անգամ, իսկ կարոտինի քանակը` 4 անգամ, քան սպիտակագլուխ կաղամբի:

Մասնագետները կարմիր կաղամբի հյութը շաքարի հետ խորհուրդ են տալիս օգտագործել հազի եւ խռպոտության ժամանակ: Այն ավելի լավ է խմել թեյի գդալով՝ օրական մի քանի անգամ: Շնչառական օրգանների բորբոքման ժամանակ խմում են նաեւ կաղամբի խաշուկի եւ մեղրի խառնուրդ: Ըստ բժիշկների, կարմիր կաղամբը սննդի մեջ օգտագործելուց կանխվում է ստամոքսի թուլությունը, վերացվում փորկապությունը: Սակայն նրա մեջ շատ են կոպիտ թաղանթանյութերը, որի համար այն օգտագործվում է քիչ քանակով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 «Առավոտ» օրաթերթ

13.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728