Մեր նախնիները տոն օրերին կամ տոնական տրամադրություն ունենալիս երգում էին. «Մենք փող էինք զարնում եւ թմբուկ էինք խփում, ինչպես որ վայել էր թագավորներին», իսկ հեթանոսական դարերում տոն բառը (լատիներեն՝ daps) նշանակում է աստվածներին նվիրված զոհ: Ըստ մասնագետների՝ տոն (տաւն) եւ տուար, տավար բառերը նույն արմատից են առաջացել, որից էլ պարզ է դառնում, թե ինչ էին զոհում իրենց աստվածներին հեթանոս հայերը տոնակատարությունների ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2015