Զուգախաղերում ATP-ի նախկին առաջատար, 75-ամյա Բոբ Հյուիթը մեղադրվում է հերթական բռնաբարության մեջ եւ կարող է անցյալում մարզչական աշխատանքի մութ էջերի համար հայտնվել ճաղերի ետեւում:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, Հյուիթը ժխտում է մեղադրանքը, որը ներկայացրել է մի կին, որն 90-ական թվականներին 14-ից 17 տարեկանում եղել է հանրահայտ թենիսիստի աշակերտուհին: Նրա հայցում նշվում է, թե մարզիչն իրեն բռնաբարել է հենց թենիսի կորտում, ինչը սովորական երեւույթ էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի