Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեական 2 հոդվածներով մեղադրվողը՝ մարզկենտրոնի ավագանու անդամի թեկնածու

Փետրվար 13,2015 23:00

Մարտի 15-ին ավագանու ընտրություններ կկայանան Իջեւան քաղաքում, համայնքի ղեկավարի ընտրություններ՝ Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր, Ներքին Ծաղկավան համայնքներում: Իջեւանի ավագանու 15 տեղին հավակնում է 21 թեկնածու, որոնց թվում է քաղաքի երաժշտական դպրոցի դասատու, 1981թ. ծնված Էդգար Ամիրյանը: Նախկինում տեղեկացրել ենք, որ նրա հանդեպ ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատ է ընթանում կեղծ վկայականով երաժշտական դպրոցում աշխատանքի ընդունվելու, այդ վկայականը դատարան ներկայացնելու համար:

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի(տեղակայման վայրը՝ ք. Նոյեմբերյան) նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք,որ Ակնաղբյուրում առաջադրվել են համայնքի ղեկավարի 2 թեկնածու՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Կարեն Դոլմազյանը եւ ներկայումս չաշխատող, ՀՀԿ անդամ, 1975թ.ծնված Արազ Միրզոյանը: Կ. Դոլմազյանը Ակնաղբյուր համայնքը ղեկավարում է 2004 թվականից Ներքին Ծաղկավան համայնքում առաջադրվել են գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1963թ. ծնված Նաիրի Աթաբեկյանը եւ Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, անկուսակցական, 1979թ. ծնված Իսկանդար Մեհրաբյանը: Ն. Աթաբեկյանը 549 բնակիչ ունեցող այդ համայնքը ղեկավարում է 2001 թվականից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Քրեական երկու հոդվածներով մեղադրվողը դեռևս մեղավոր չէ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որից իհարկե շատերն են տեղյակ, սակայն Տավուշի իրավապահների մոտ կա մեկ արատավոր վարքագիծ, որով նրանք տևական ժամանակ է, ինչ առաջնորդվում են: Առերևույթ հանցագործություններն ու դրանց կատարող անձանց չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել, իսկ չեղածներն ու չերեվացողները ՞՞հստակ՞՞ տեսնում և մանրակրկիտ քննում են, իհարկե անարդյունավետ: Հավաբաբար ժամանակը մեզ կհուշի, թե այս պարագայում որ դեպքի հետ գործ ունենք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728