Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հերքում է «առնետավազքի մասին լուրը. «ԲՀԿ-ն մի շփոթեք ՀՀԿ-ի հետ»

Փետրվար 13,2015 20:07

«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստում, ես՝ որպես ՀՀ քաղաքացի եւ պատգամավոր, գնահատում եմ աննախադեպ՝ նորանկախ ՀՀ ողջ պատմության ընթացքում, երբ երկրի առաջին դեմքն իրեն թույլ տվեց անձնական վիրավորանքների շքերթն անվանել ծրագրային ելույթ և, ըստ էության, քաղաքական գործընթացները ՀՀ-ում տեղափոխել բարոյական հարթությունից բացարձակապես դուրս,- «Առավոտի» հետո զրույցի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:- Ես ուղղակի անհարմար էի զգում, երբ հետեւում էի, թե ինչպես էին կուսակցության գրասենյակից դուրս եկող տարբեր կալիբրի «զնաչոկով» հանրապետականները մեկ միասնական «ֆաս» հրահանգը ստացած՝ արտանետում մաղձ, կեղտ ու թույն: Ես անկեղծորեն խղճացի հանրապետականների այդ կույտին: Նրանք սարսափելի ողորմելի էին, որովհետեւ միայն սկզբունքներ, խիղճ, արժանապատվություն ու դավանանք չունեցող մարդիկ կարող են մեկ հրահանգով անցնել նման հարձակման»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ անդրադարձավ հրապարակված այն լուրերին, թե «Բարգավաճ Հայաստանի» քաղխորհրդի նիստից անմիջապես հետո ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը խմբակցությունից դուրս գալու (հետևաբար՝ նաև կուսակցությունից) դիմում է գրել ու լքել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը: Ու նաեւ, որ արդեն իսկ ավելի քան 8 պատգամավոր պատրաստվում է լքել խմբակցությունը, այդ թվում՝ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը:

«Ինչ վերաբերում է կուսակցությանը լքելու մասին լուրերին, ապա կրկին խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ն չշփոթել իրենց կուսակցության հետ, քանզի ակնհայտ է, երբ որ ՀՀԿ-ն այլեւս չլինի իշխանության՝ երեկ ԳՄ նիստից հետո հարձակման հրահանգավորվածների կույտը հերթ է կանգնելու հաջորդ իշխանության դռան առջեւ: Բնականաբար, նրանք բոլորը ստանալու են իրենց արժանի գնահատականը: Վստահեցնում եմ ձեզ՝ շատ քիչ է մնացել»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728