Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ամենաշատը կուսությունից խոսում են պոռնիկները»

Փետրվար 13,2015 19:07

«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգ­­ված լուրերը չմուծված մի­լիար­դավոր դրամ հար­կերի, տա­րեցների կենսաթոշակներից ու երի­տա­սարդների կրթվելու իրա­վունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձ­նա­րարել համա­պատասխան մարմիններին մինչեւ վերջ ու ման­րա­մասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բո­լորին»,-այս մասին երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է իր աղմկահարույց ելույթում:

Aravot.am-ը կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանից հետաքրքրվեց` այսպիսի հայտարարություն անելով, ճիշտ չէ՞ր լինի նախագահը նույնն աներ նաեւ իր կուսակիցների` հանրապետականների բիզնեսի նկատմամբ: Այս առնչությամբ Մեսրոբյանն ասաց:

-Ես չէի առանձնացնի միայն հանրապետականին: Երկրի նախագահը պետք է լինի Հայաստանի եւ հայության նախագահ, հետեւապես պետք է արգելանք դրվի ցանկացածի կողմից ցանկացած հանցանքների նկատմամբ, պարտադիր չէ միանն ՀՀԿ-ի: Ուշադրություն դարձրեք, Հայաստանում շատ է տարածված, որ ամենաշատը կուսությունից խոսում են պոռնիկները, ազնվությունից խոսում են թալանչիները, եւ, ընդհանրապես, սա բոլորիս է վերաբերում: Մեր երկիրը գնում է կործանման, հիմքը կլինի անբարոյականությունը բոլորիս նկատմամբ: Մենք բոլորս պետք է կարդանք եւ անգիր անենք Հովհաննես Թումանյանի 1921 թվականի նամակն Ավետիք Իսահակյանին:

(Թումանյանի նամակը` «…Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»):

-Նշեցիք, որ Հայաստանը գնում է կործանման: Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է` Սիրելի՛ ժողովուրդ, պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն եւ այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Հնարավո՞ր է Ծառուկյանը փրկի մեր երկիրը կործանումից, ընդ որում, կարծիքներ կան, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա:
-Ինձ չի հետաքրքրում այս կամ այն մահամերձն ինչ եղանակով է մեռնելու: Եթե Հայաստանի առջեւ կանգնած են մահացու մարտահրավերներ, սցենարն ինձ քիչ է հետաքրքրում: Մենք մի ճանապարհ ունենք, մենք մի խնդիր չենք կարող լուծել, մարտահրավերները սաստկանում են: Մեզ չի հաջողվում ազգին ծառայող իրական ընտրանի ունենալ, առանձին անձինք կան, բայց որպես երեւույթ չի հաջողվում ստեղծել: Եթե մոտակա ամիսներն եւ 1 տարին չհաջողվի այդ անել, մենք կունենանք շատ լուրջ, արյունոտ հետեւանքներ: Այդ ընտրանին ինքը միայն կարող է տեր կանգնել խնդրին եւ վերցնելով շատ դաժան անձնական պատասխանատվությունն իր վրա` հանել ազգին, երկրին այս վիճակից: Վատն այն է, որ մեզ մոտ վերնախավը ոնց որ փակ ակումբ լինի սկսած 1991 թվականից: Այդ տարիներից ի վեր նույն մարդիկ են պտտվում տարբեր դերակատարության մեջ ` իշխանական, ընդդիմադիր եւ այլն: Մինչեւ մենք այդ կախարդական շղթան չկտրենք, մենք ելք չենք ունենա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    բա, ես ինչ անպատշաճ եւ անկիրթ խոսքեր են ասում համեստափայլ Նելլիին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728