Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությանը , քննարկվել են ռազմաքաղաքական , տնտեսական և հումանիտար ոլորտների հարցեր:
ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են վերջին օրերում երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելիությունը:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի, հանրային տեղեկատվության մատչելիության և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին:
Կարդացեք նաև
ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ –ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին իր մասնակցությունը կապահովի բարձր մակարդակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել տեսակետների փոխանակումը:
ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան