Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Գագիկ Ծառուկյանը խոստովանեց, հիմա պիտի ապաշխարի»

Փետրվար 13,2015 18:39

«Այդ ելույթը հաստատում է այն գնահատականները, որոնք ՀՀ նախագահը տվել է իր ելույթում, նույնիսկ այն, որ ինքը խոստովանում է, որ դասական քաղաքական գործիչ չէ: Դասական բառն էլ որ հանենք, ընդհանրապես ճշտորեն խոստովանանք կլինի»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա՝ խոստովանությանը պետք է հետևի ապաշխարանքը:

Մեզ հետ զրուցում պարոն Դավթյանն ասաց. «Հո որևէ մեկը չի՞ ասում, որ ինքը ՀՀ քաղաքացի չէ, որ ինքը վատ տնտեսություն վարող է, բայց երևույթն ինքը անհամատեղելի է մեր պետության զարգացման դրա տեսլականի հետ»: Մեր այն դիտարկմանը, ելույթի տոնայնությունը ինչի՞ մասին էր վկայում, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը ելույթում ՀՀ նախագահի հասցեին ասում է «այս մարդը», «այսպես կոչված ելույթը», պարոն Դավթյանն արձագանքեց. «Դա այսպես կոչված առաջին ռեակցիան է, ոչ թե իր, որովհետև հասկանում ենք, որ հաստատ իր մտավոր կարողությունները չէին ների նույնիսկ առաջին երեք նախադասությունը այդ ելույթի արտաբերելու: Թող վիրավորանք չհնչի, եթե կցանկանա հակառակն ապացուցել, գոնե առաջին երեք նախադասությունները թող անգիր անի ու իր ԶԼՄ-ներով հանդես գա: Մի քանի մարդ գրել բերել են, թագավորին ներակայցրել, նա էլ իր հրովարտակով հավանության է արժանացրել ու այդ հրովարտակը հրապարակվել է»:

Մեր այն դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո շատերը կարծում էին, որ Գագիկ Ծառուկյանն այսօր պետք է ապաշխարի, բայց ընդհակառակը, Ծառուկյանը նույնիսկ խոսում է ընդհուպ մինչ ՀՀ նախագահի հրաժարականի մասին, պարոն Դավթյանն այսպես արձագանքեց. «Կշեռքի նժարներին տարբեր մեծության ծանրություններ են. մի կողմից պետություն, պետականություն, պետության ապագա, մյուս կողմից ինչի ամսին խոսում ու ասում ենք ու նախագահի ելույթում նշված երևույթները: Ի վերջո, սպասում էինք՝ ե՞րբ ձեռքը կխփի սեղանին: Հիմա դա արել է ու սահմանագիծը գծված է: Մյուս կողմից որոշակի նեղացած մարդկանց համախմբի հոխորտանքներ, որոնք բազմիցս լսել ենք: Դրանք անհամարժեք մեծություններ են, և կարիք էլ չկա դրա մասին խոսել»:

Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանի և արտահերթ ընտրությունների մասին՝ Գագիկ Ծառուկյանի ելույթում հնչած հայտարարությունները ՀՀԿ-ին չե՞ն վախեցնում, նա պատասխանեց. «Թող իրենք այդ հարցին պատասխանեն: Մինչ ապաշխարելը պիտի խոստովանանքի պահը գա, հիմա աստիճանաբար այդ խոստովանանք կլսենք, որից հետո կլինի նաև ապաշխարելը: Թե դա ինչ ձևով կլինի, դրա ականատեսը մենք կլինենք»: Մեր այն հարցին՝ իսկ այսպես կոչված «ստվերի գործող» ուժը թույլ կտա՞, որ հերթը հասնի ապաշխարանքի, պարոն Դավթյանն ասաց. «Ես չգիտեմ ով ու ինչ է գործում ստվերում, բայց երևույթը պետք է արմատախիլ արվի՝ ով ուզում է լինի և ինչ ժամանակ էլ լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728