ԵՀՄՖ-ի նախագահությունն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելու գործընթաց սկսելու կապակցությամբ:
ԵՀՄՖ-ի նախագահությունը համազգային այս խնդրի վերաբերյալ մշտապես բարձրաձայնել է վաղուց, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողի վերջին ելույթն իր կուսակիցների հավաքին մեկ անգամ ևս փաստեց, որ ՀՀԿ-ն և իր ղեկավարն ի վիճակի չեն քաղաքական երկխոսության, հետևաբար Հայաստանում և Սփյուքում կորցրել են հայ հանրության վստահությունը վերջնականապես, ինչպես նաև հայության հույսը, որ երբևիցե հնարավոր կլինի պետության կառավարումը դնել արդյունավետ ընթացքի մեջ ՀՀԿ-ական բազմաթիվ անկիրթ ու գավառամիտ մականունավորներով:
Հայաստանի Հանրապետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու կապակցությամբ ԵՀՄՖ-ի նախագահությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ տարիներ առաջ ԵՀՄՖ-ի կողմից ստեղծվել է սփյուռքում գործունեություն ծավալած և արդեն մեծ վաստակ ունեցող հայ մասնագետների և լուրջ գիտնակաների տեղեկատվական բազա, նրանց հետ վարվել են բանակցություններ, հետևաբար Հայաստանում իշխանափոխությունից հետո նրանք պատրաստ են ԵՀՄՖ-ի հովանու ներքո վերադառնալ Հայաստան և լծվել երկիրը կառուցելու գործին:
ԵՀՄՖ-ի նախագահությունը կոչ է անում բոլոր հայրենասեր ուժերին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին համախմբվել երկիրը կործանումից փրկելու գործին:
Կարդացեք նաև
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
էս՞ ով ա էս բոմժը 😀