Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «ՀՀԿ-ն ստեղծվեց 2 ժամում, և նույն կերպ էլ այն քանդվելու է». «Ա1+»

Փետրվար 13,2015 18:24

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատում է շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` նա անդամակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

«Ես երեկ նամակով դիմել եմ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի անդամակցեմ նրա ղեկավարած կուսակցությանը։ Պատճառը եղել է Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը»,-ասաց նա։

Նրա խոսքերով՝ այդ ելույթից իրեն դուր է եկել միայն այն, որ հայ ժողովուրդը իմացավ, թե ինչպիսի երկրում ենք մենք ապրում. «Ես երեկ նամակով դիմել եմ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի անդամակցեմ նրա ղեկավարած կուսակցությանը։ Պատճառը եղել է Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը»:

«Մինչև երեկ չէ առաջին օրը, պարզվում է, որ Գագիկ Ծառուկյանը օրինապաշտ քաղաքացի է եղել։ Նա անմիջապես դարձավ չարիք, երբ կանգնեց ժողովրդի կողքին՝ երբ ասեց, թե ինչու պետք է երկրում աղքատությունը լինի 32%»,-նշում է պարոն Եղիազարյանը՝ հավելելով, որ ըստ այդ ելույթի՝ «ստացվում է, իբրև թե Գագիկ Ծառուկյանի չլինելով երկիրը դառնում է դրախտային՝ ինչպես կասեր իրենց առաջնորդը՝ միանգամից գաղջությունը կվերանա, մենք էլ կհայտնվենք ապահով Հայաստանում»։

«Ես գիտեմ, թե ինչպես այդ կուսակցությունը ՝ ՀՀԿ-ն, ստեղծվեց 2 ժամում, և նույն կերպ էլ այն քանդվելու է»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728