Արդեն իսկ հայտարարվել էր, որ Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է:
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ Ժառանգություն կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Առաջիկայում ևս Եռյակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է, որից հետո կներկայացվեն առաջիկա անելիքները: