Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի երաշխիք չկա, որ մի 20 հոգու արածի վրա ՀՀ նախագահը աչք չի փակում

Փետրվար 13,2015 17:52

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե հանրապետության նախագահին հարի՞ր է քաղաքական գործիչներին մականուններով դիմելը, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Հայկ Կիրակոսյանը հիշեցրեց ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի հրավիրած այն հայտնի խորհրդակցությունը, երբ նախագահը առողջապահության նախկին նախարարին ոչ թե անունով կամ ազգանունով դիմեց, այլ ուղղակի «Դերո» կոչեց.

«Ի վերջո, մենք մի շրջանում ենք, որտեղ բոլորը մականուններ ունեն: Կարելի է շատ բաներ հիշեցնել մարդկանց անցյալից ու շահեկան չի լինի որեւէ քաղաքական գործչի, ուժի համար, որը թաթախված է եղել այդ ամենի մեջ: Ինչո՞ւ չէիք հիշում այդ ամենի մասին երեկ»:
Մեր այն հարցին էլ, թե Գագիկ Ծառուկյանի չվճարած հարկերի ու կատարած հանցագործությունների մասին Սերժ Սարգսյանին հասած լուրերի, դրանց իսկությունը ստուգելու եւ ճշմարտությունը ջրի երես հանելու` նախագահի մտադրությունը բուռն քննարկումների տեղիք է տվել, արդյոք դրանով Սերժ Սարգսյանը ուղղակիորեն չի՞ հաստատում, որ իր մերձավորների արած-չարածի վրա աչք է փակում, Հայկ Կիրակոսյանը պատասխանեց. «Այդպես կարելի է կարծել, որ նախագահը նաեւ գիտի հանրապետականների ներսում տասնյակ այդպիսի օրինակներ, քաղաքական գործիչներ, որոնք եւս տիզի պես կպած են հանրային բյուջեին, բայց դեռ մտածում է մի 4-5 տարի էլ սպասի՝ հետո ասի: Դա նշանակում է մենք հանցագործության մասին տեղյակ ենք, բայց միջոցներ չենք ձեռնարկում հանցագործությունը կանխելու համար: Բոլորը կարող են իրենց այդպիսի շքեղություն թույլ տալ, նման արտահայտություն անել, բացառությամբ ՀՀ նախագահի:

Որովհետեւ, այս բոլորին, վերջիվերջո, կարող է նախագահը ասել` տղա ջան, լավ չես անում, ճիշտ չես անում եւ հարցը շտկել: Իսկ, երբ ինքն է այդպիսի սխալ թույլ տալիս արդեն ժողովուրդը պետք է մտածի, որ ինչ հիմքով կարելի է ստեղծված պատկերացումները շտկել: Եվ բացի այդ՝ ոչ մի երաշխիք չունենք, որ մի քսան հոգու արածների վրա աչք չի փակվում: Իսկ եթե դա այդպես է, ապա պարզ է թե ինչու են Երեւանը տոներին մի քանի միլիոնով զարդարում: Մի անգամ չեղավ, որ այդ գումարները ուղղվեին Գյումրիում տնակներում ապրող երեխաների բնակարանային խնդրին: Համոզված եմ, ոչ մի երեւանցի, ոչ մի տուրիստ չէր դեմ չէր լինի եւ պնդի, որ Երեւանն անպայման պետք է զարդարված լիներ, երբ իմանար, թե ինչ նպատակով է այդ գումարը ծախսվել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728