Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի պատվիրակները ադրբեջանցի դիվերսանտների գործով կոչ են անում

Փետրվար 13,2015 17:45

Եվրախորհրդարանի 24 երկրների պատվիրակներ ստորագրել են Լեռնային Ղարաբաղում դատապարտված դիվերսանտների գործով արդար դատաքննություն անցկացնելու կոչը: Այս մասին, ըստ Trend.az կայքի՝ հաղորդում է PR Newswire-ը:

Փաստաթուղթը, որը Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով արդար դատավարության կոչ է անում, ստորագրել են Եվրոպական խորհրդարանի 46 անդամներ: Նրանց մեջ են Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ուկրաինայի եւ Խորվաթիայի անդամները:

Հրատարակչությունը ընդգծում է. «Երկու ադրբեջանցի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դիլհամ Ասկերովը եւ Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիեւը դատապարտվել են չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում», որը միջազգային համաձայնագրերի մասնակից չէ, չի երաշխավորում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայությունը»:

Նախաձեռնությունը ներկայացվել է փետրվարի 5-ին ԵԽԽՎ պատվիրակ Էլհան Սուլեյմանովի կողմից:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ԼՂՀ պաշտպանության բանակը հաղորդել էր սահմանում ձեռնարկված նոր դիվերսիայի եւ ադրբեջանցի դիվերսանտների ձերբակալության մասին:

Իսկ դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվեց Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը, որով նրանք համապատասխանաբար դատապարտվեցին 22 տարվա եւ ցմահ ազատազրկման:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728