Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը`Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Նախագահ Սարգսյանը գիտի, որ եթե մտահոգիչ բաներ լինեն, առաջ կքաշենք»

Փետրվար 13,2015 17:05

«Նախագահ Սարգսյանը կարծում եմ այդ մասին գիտի և գիտի, որ եթե մտահոգիչ բաներ լինեն, մենք դա առաջ կքաշենք ՀՀ կառավարության առաջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը`պատասխանելով հարցին`ինչպե՞ս է վերաբերում ՀՀ նախագահի մտադրությանը ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանի`չմուծված միլիարդավոր դրամների և քրեական գործերի վերաբերյալ, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը:

Այս առիթով պարոն դեսպանը նաև հայտարարեց, թե ժողովրդավարության պարագայում, եթե նախագահի կողմից առաջ է քաշվում հետաքննություն անցկացնելը, հարկերի հետ կապված հարցեր, ապա ցանկացած քննություն պիտի լինի մանրակրկիտ, թափանցիկ և երկրի օրենքներին համապատասխան»: Ընդդիմության հետ համագործակցության մասին պարոն դեսպանն ասաց, որ իրենց դեսպանություններում ամբողջ աշխարհում ընդունված է աշխատել թե՛ իշխող կուսակցությունների, թե՛ ընդդիմության և թե՛ քաղաքացիական ակտիվիստների ու հասարակական կազմակերպությունների հետ, ինչը կլինի նաև Հայաստանում: Մեր երկրում էլ կաշխատեն քաղաքական դաշտի բոլոր առաջնորդների հետ:

Այնուհետև անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթին, որտեղ պիտակավորումներ էին հնչել, պարոն դեսպանն ասաց. «ՀՀ ժողովրդավարության ուժեղ կողմերից մեկն այն է, որ կա ընդդիմություն, և նա կարող է ազատ խոսել ու շփումներ ունենալ նաև այլ ուժերի, դեսպանությունների հետ: Ես երեկ նախագահի հնչեցրած խոսքերի համար որևէ մեկնաբանություն չեմ անի: Բայց ես ինքս ԱՄՆ Լուիզիանա նահանգից եմ, որտեղ քաղաքական դաշտում ընդունված է միմյանց անուններով`վատ բառերով դիմելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ինձ հետաքրքիր է, կա արդյոք ընդունված օրենք ՄԱԿ-ի կողմից՝ դեսպանների իրավունքների ու պարտականությունների մասին? Որտեղից կարելի է ծանոթանալ դրանց մասին?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728