Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հալեպում

Փետրվար 13,2015 17:02
cexaspanutyun

Փետրվարի 12-ին Հալեպում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ցեղասպանությունների ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը նվիրված քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին Հալեպի հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգևորականներ:

Միջոցառմանը «Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:

Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը, և որ Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիք, մեծ պատասխանատվություն է կրում` ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար միջազգային հանրության գործադրած ջանքերում: Որպես դրա վառ օրինակ` Տիգրան Գևորգյանը մատնանշեց Հայաստանի կողմից նախաձեռնած և Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը միջազգային ամենաբարձր հարթակներից բազմիցս բարձրացրել է Ցեղասպանության հանցագործության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման կարևորությունը:

Խիստ կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումը` գլխավոր հյուպատոսը նշեց, որ այն Հայաստանի և աշխարասփյուռ հայության պայքարի ավարտ չէ` ավելացնելով, որ «հիշում ենք և պահանջում» կարգախոսով անցնող միջոցառումները նոր փուլի սկիզբն են»: Այս համատեքստում նա խիստ կարևորեց Հայաստան-Սփյուռք ամուր կապերն ու համադրված փոխգործակցությունը:

Դասախոսության ավարտից հետո գլխավոր հյուպատոսը պատասխանեց ներկաների հարցերին:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728