Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «ԱՄՆ-ն պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը՝ որպես լուծման լավագույն ուղի»

Փետրվար 13,2015 16:36

«Հուսով եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կարող եմ ձեզ հետ անցկացնել հայերենով ասուլիս»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա ներկայացավ կնոջ հետ և ջերմորեն բարևեց լրագրողներին: Հետո հայերենով կարճ ողջույնի խոսք ասաց:

Այնուհետև իր դիվանագիտական գործունեությունից մի դրվագ շեշտադրեց. «Ես նորանկախ Հայաստանի Հանրապետության հարցերով առաջին պատասխանատուն եմ եղել ԱՄՆ պետքարտուղարությունում: Ես այնտեղ եմ եղել հենց նորանկախ ՀՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների սկզբնավորման պահից»:

Ռիչարդ Միլսը 2010-2012-ին ԱՄՆ փոխդեսպանն էր Վալետտայի (Մալթա) ԱՄՆ դեսպանությունում, 2009-2010-ին ժողովրդավարության հարցերով ավագ խորհրդատու Բաղդադի (Իրաք) ԱՄՆ դեսպանությունում: 2012-ին դեսպան Միլսն առաջադրվել ու հավակնում էր տարվա փոխդեսպան մրցանակին: Նա ինը անգամ արժանացել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրագույն պարգևների:

Պարոն դեսպանն ասաց, որ ինքը հանդիպումներ է ունենալու ՀՀ տարբեր օղակների հետ, ցանկանում է շփվել տարբեր մարդկանց հետ, նույնիսկ քաղաքացիներից սպասում է տեսաուղերձներ:

Այնուհետև դեսպան Միլսը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի հարցերում ի վերջո որո՞նք են ԱՄՆ նախասիրությունները, մանավանդ որ հնչեցվում են կարծիքներ, թե Ադրբեջանը ԱՄՆ ռազմավարական դաշնակիցն է, ԱՄՆ դեսպանը պատասխանեց. «ԱՄՆ-ն պաշտպանում է ԼՂՀ շուրջ բանակցային կարգավորման գործընթացը: Որևէ լուծում չի կարող լինել հիմնված բռնությունների կամ պատերազմի վրա: Անհանգստացնող էր վերջին շրջանի լարվածությունը և հռետորաբանությունը, որ ձևավորվել էր ԼՂՀ հարցի շուրջ: ԱՄՆ-ն պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը՝ որպես լուծման լավագույն ուղի: Հարկ է նշել, որ Մինսկի խմբի գործընթացը միջնորդավորված է և կողմերից որևէ մեկին չի կարող որևէ բան պարտադրել»:

Դառնալով ԱՄՆ-ի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, պարոն դեսպանն ասաց. «ԱՄՆ-ն ունի հարաբերություններ ՀՀ-ի և Ադրբեջանի հետ: Ես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը չեմ, որ այդ մասով մեկնաբանություններ ներկայացնեմ, բայց բռնության ցանկացած կիրառում երկու կողմերի դեպքերում էլ դատապարտելի են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728