Վերականգնվել է Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, տեղեկացնում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամլո ծառայությունը։
Հիշեցնենք՝ գազի մատակարարումը երեկ ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր, քանի որ Կազբեկի շրջանում քարաթափման հետևանքով վնասվել էր հիմնական գազատարը։