Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը քայլեր է ձեռնարկել՝ Ծառուկյանին մանդատից զրկելու համար

Փետրվար 13,2015 16:14

«Ես նոր զրուցեցի ԱԺ նախագահի հետ: ԱԺ նախագահը հանձնարարական է իջեցրել, որպեսզի ուսումնասիրվեն Գագիկ Ծառուկյանի բացակայությունները եւ նրանց հիմքերը: Ուսումնասիրություններից հետո ԱԺ նախագահը կկայացնի իր որոշումը, որից հետո մենք արդեն ըստ դրա կշարժվենք»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այսօրվանից պետք է զբաղվեք Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով, ի՞նչ քայլեր են արվել այս պահի դրությամբ:

Vahram_Bagdasaryan

Վահրամ Բաղդասարյանը, մեր հարցին՝ այսինքն, հետքայլի հնարավորություն կա՞, երբ արդեն Գալուստ Սահակյանը հարգելի է համարել Գագիկ Ծառուկյանի բացակայությունները՝ պատասխանեց. «Կանոնակարգը բնականաբար չի խախտվելու, ամեն ինչ լինելու է կանոնակարգով: Յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո անդրադարձ կատարվում է, անցած նստաշրջանի արդյունքները դեռ չեն ամփոփվել, դեռ ամփոփվում են: Կանոնակարգը նախ պետք  ուսումնասիրեն իրավաբանները, կանոնակարգի որեւէ խախտում չի լինելու»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, հնարավորություն կա՞ այդ հիմքի վրա զրկելու Գագիկ Ծառուկյանին մանդատից՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե չլինի նման հնարավորություն,, բնականաբար, նման հարց չի բարձրացվի»:

Hovhannes_Sahakyan

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների խնդիրը ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է. «Երբ նստաշրջանից հետո աշխատակազմը ներկայացնում է կեսից ավելի նիստերին բացակայած պատգամավորների խնդիրը, այնտեղ կան մի քանի բացառություններ, երբ ավտոմատ համարվում է հարգելի: Օրինակ, երբ խմբակցությունը որոշում է, որ չի մասնակցելու կոնկրետ հարցի քվեարկությանը՝ որպես քաղաքական ժեստ: Բայց կարող է տեղեկանք բերի, բժշկի թուղթ, տեղեկացնի ԱԺ նախագահին, ԱԺ նախագահը որոշում է՝ հարգելի է, թե ոչ: Եթե հարգելի չի լինում, քառօրյա նիստում փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշում է կայացվում մանդատից զրկել, թե չզրկել»:

Մեր հարցին՝ հիմա, երբ Գալուստ Սահակյանն արդեն Գագիկ Ծառուկյանի բացակայությունները հարգելի է համարել, իրավական առումով հետդարձի ճանապարհ կա՞՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Իրավական առումով, կարծում եմ, կա: Դա բացառապես ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է: Ինքը պետք է որոշի՝ ճի՞շտ է վարվել, թե՞ սխալ է վարվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ says:

    Էս ՀՀԿ ական «կերակրատա…» օգտվողներին հարկավոր ա վախ բռնողի մոտ տանել…էս ինչ վայնասուն են բարձրացրել…խեղճ «մարդիկ» … իրանց « Այբ ու Բեն» իմացող գրագետ «քավոր պապայի» ձեռքը կրակն են ընկել…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728