Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընթացող եռյակի առաջնորդների նիստը: Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ենթադրվում է, որ քննարկել են Սերժ Սարգսյանի ելույթից հետո առաջացած նոր քաղաքական իրադրության մեջ եռյակի գործունեության հետագա ծրագրերը:
ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված լրագրողներին եռյակի առաջնորդների հանդիպման մանրամասների մասին որեւէ տեղեկատվություն չի տրվում: Լրագրողները միայն կարողացան փաստել, թե ինչպես գրասենյակի հետնամուտքից դուրս եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան:
Լրագրողները նաեւ նկատել էին, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման էր եկել տաքսիով:
Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ԲՀԿ գրասենյակում է, թե դուրս է եկել՝ ոչ ոք չի ֆիքսել:
Կարդացեք նաև
Եռյակի լիդերների հանդիպման մասին հավանաբար կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ