Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարեն Պապոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարեն Պապոյան
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ., 10-ը դեկտեմբերի, ք. Երևան
Կրթություն
1987-1996թթ. – ք. Երևանի N 161 միջնակարգ դպրոց
1996-2000թթ. – Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, քիմիական տեխնոլոգիաների և սինթետիկ դեղանյութերի ֆակուլտետ
2005-2009թթ.- Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
Աշխատանքային գործունեություն
1998-2000թթ. -Շահումյանի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի առաջին կարգի մաստագետ
2002-2007թթ. – ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ
2007-2011 թթ. – ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ
2011-2013 թթ.- ՀՀ բնապահպանության նախարարի օգնական
2013-2014 թթ.- ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն
2014թ. մայիս-հուլիս – ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական
2014թ. հուլիսի 29-ից- ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ
Այլ տվյալներ
2000-2002 թթ. – Ծառայել է ՀՀ զինված ուժերում
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է ունի երկու որդի: