Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկահայ հոգեւորականի դատական գործով

Փետրվար 13,2015 15:11

Ամերիկահայ հոգեւորական , մեծահարուստ 70-ամյա Զարեհ Մարոնյանի դատական վեճի մասին արձագանքել են հայրենի լրատվամիջոցները:

Մասնավորապես, խոսք էր գնացել նրա իրենից 40 տարով փոքր կնոջ՝ հոգեբան՝ Ն. Պետրոսյանի հետ ամուսնության, վերջինի կողմից խոշոր չափի գողության, այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի հարուցման եւ կարճման մասին:

Ի դեպ, տիկինը, «Էրկագա աստղ» ընկերության տնօրեն Արթուր Պետրոսյանի հարազատ քույրն է եւ հայտնի մի պատմություն կա կապված եղբոր հետ:

Խոսքը, չորս տարի առաջվա մասին է, երբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի կողմից բացահայտվել էր, թե Արթուր Պետրոսյանը Վարդենիսի դատարանի շենքի վերակառուցման համար մրցույթ է շահել, ապա պետբյուջեից ստացել 39 միլիոն 165,7 հազար դրամ գումար, որը մեղմ ասած յուրացվել է:

Զարեհի հետ ծանոթանալուց հետո Ն.-ն ստացել է հարյուր հազար դոլար գումար, դա այն ժամանակ էր, երբ նրա եղբոր գործերն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էին հայտնվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում, իրոք, մեր հայրենակիցը հայտարարություն էր տվել, եւ հայտնել, որ 2013թ. ապրիլին «Անի» հյուրանոցում իր գրպանից այս դեպքում արդեն նախկին կինը գողացել է երկու հազար դոլար գումար: Սակայն դա դեռ ամբողջը չէ:

Aravot.am-ին Զարեհ Մարոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Նա վիճարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի վճիռը:

Առաջին ատյանի դատարան դիմած Զարեհ Մարոնյանի հայցն ընդդեմ Ն.Պետրոսյանի էր, «Կոնվերս» բանկի, երրորդ անձ ճանաչված ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի:

Վերաքննիչ բողոքում բողոքաբեր կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով քննելու համար:Ուշադրություն հրավիրենք այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանում գործը գտնվել է դատարանի նախագահ՝ Ռ. Վարդազարյանի վարույթում:

Ըստ բողոքաբերի, գործի համար էական նշանակություն ունեն մի շարք ապացույցներ, մասնավորապես, «Կոնվերս բանկի» եւ Ն.Պետրոսյանի միջեւ կնքված վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման հաջորդող գրավի պայմանագիրը, որը տարեկան կնքվել է 14 տոկոսի չափով, 1826 օրով՝ մինչեւ 2018թ.հունիսի 26-ը:

Բանկը տրամադրել էր 45 000 դոլար գումար:

Ըստ բողոքաբերի, առանց իր իմացության եւ համաձայնության գրավադրվել էր «ամուսնության ընթացքում» ձեռք բերված անշարժ գույքը:

Ի դեպ, պայմանագրից ծագող գրավի իրավունքը ձեռք է բերել պետական գրանցում:

Բողոքում առկա է նաեւ Ն.Պետրոսյանի «Կոնվերս բանկում» պահանջված հայտարարությունն այն մասին, որ Մոսկովյան 33 շենքի թիվ 7 բնակարանը ձեռք բերելու պահին ինքը ամուսնացած չի եղել, հետեւաբար, «Կոնվերս բանկում» գրավադրելու համար այլ անձի համաձայնություն անհրաժեշտ չի եղել: Հայտարարությունը տվողը նոտարի կողմից զգուշացվել է կեղծ հայտարարություն տալու եւ այդ միջոցով ուրիշին պատկանող սեփականության իրավունքով պատկանող գույքը խաբեությամբ գրավադրելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Ըստ Զ. Մարոնյանի բողոքի, բանկը պարտավոր էր իմանալ այլ անձի համաձայնության մասին, մանավանդ, դատական նիստերից մեկի արձանագրություններում փաստվել է. «Բանկն իմացել է , որ Ն. Պետրոսյանի ամուսինը Զ. Մարոնյանն է»:

Կամ. «Բանկն ավելի վաղ է իմացել, որ նրանք ամուսիններ են»:

Հայտարարությունը տրվել է 25.06.2013-ին: Մինչդեռ, գործում առկա է 09.08.2012թ.ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ վարչական շրջանում գրանցված ամուսնության մասին :

Մանրամասները՝ առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728