Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Շարբաթյանը մտադիր է դիմել ՀՀ ոստիկանապետին

Փետրվար 13,2015 14:27

Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Մարտին Շարբաթյանը խոսեց Հայաստանում հեծանվային սպորտի ներկայիս վիճակի եւ հեծանվի` որպես առողջ ապրելակերպի եւ փոխադրամիջոցի հիանալի միջոցի շուրջ:

«Ես եւ իմ տարեկիցները ակտիվ սպորտը թողնելուց հետո հեծանվին հրաժեշտ չենք տվել ու մինչեւ հիմա էլ շարունակում ենք վարել: Մի 20 տարի առաջ փողոցներում մեզ զարմանքով էին նայում: Իսկ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում: Հեծանիվն արդեն մտել է մարդկանց կյանք: Բացվել են սիրողական ակումբներ, ավելի շատ մարդիկ են սկսել հեծանիվ վարել: Դա հրաշալի է: Սակայն հեծանիվ վարելն իր մեջ նաեւ որոշակի վտանգներ է պարունակում` կապված հատկապես երթեւեկության կանոնների չիմացության հետ: Դրա համար ակումբներ ստեղծողներն առնվազն պետք է հեծանվորդ լինեն, որովհետեւ պրոֆեսիոնալիզմը ճիշտ վարելու, ճիշտ երթեւեկելու հնարավորություն է տալիս: Մեր ժամանակ հեծանվորդներին համապատասխան քննություն հանձնելուց հետո վարորդական իրավունքի պես հատուկ գրքույկ էին տալիս: Հիմա դա վերացել է: Մարդիկ հեծանիվ վարում են, ինչպես կարողանում են: Դրա համար էլ երբեմն դժբախտ դեպքեր են պատահում: Հիմա ֆեդերացիայում որոշել ենք դիմել ՀՀ ոստիկանապետին` այս խնդրի լուծման ինչ-որ մեխանիզմ մշակելու առաջարկով», – ասաց Մարտին Շարբաթյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728