Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո կայանալու է եռյակի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», նիստ: Քիչ առաջ, սակայն, հայտնի դարձավ, որ կայանալու է եռյակի առաջնորդների նիստ՝ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում:
Լրագրողների տեսախցիկները կարողացել են արձանագրել, թե ինչպես է գրասենյակի ետնամուտքից ներս մտել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան:
Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանին իր պատասխանում ժողովրդին կոչ էր արել պատրաստվել պայքարի:
Aravot.am-ի տեղեկություններով՝ եռյակի առաջնորդների հանդիպումից հետո հստակ կհայտարարվի պայքարի մեկնարկի սկիզբն ու ձեւերը: Ենթադրվում է, որ եռյակը շուրջօրյա հանրահավաքներ է կազմակերպելու:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ