Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական Սփյուռքն ԱՄՆ-ում հերքում է Դավութօղլուի հայտարարությունը

Փետրվար 13,2015 14:19

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական Սփյուռքի առաջատար գործիչները հերքել են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որ Գյուլենի շարժումը ԱՄՆ-ում Հայկական համայնքի հետ միասին լոբբինգ է անում Թուրքիայի դեմ: Հաղորդում է թուրքական «Todays Zaman» պարբերականը:

Այս շաբաթ ելույթ ունենալով իր Արդարություն եւ զարգացում կուսակցության 5-րդ կոնգրեսում, Դավութօղլուն պնդեց, որ Հայկական լոբբին, հույն ու հրեա լոբբիների հետ համատեղ, Օսմանյան կայսրության կողմից «հայերի պնդած ցեղասպանության» 100-ամյա տարելիցին ընդառաջ, վերջերս գործողություներ է կատարել Թուրքիայի դեմ:

Թուրքիայում հրատարակվող հայկական երկլեզու «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ հայկական Սփյուռքի առաջատար ներկայացուցիչները Ամերիկայում հերքել են Դավութօղլուի հայտարարությունը: Հակառակը՝ նրանք ասում են, որ շարժման եւ Սփյուռքի միջեւ կապը ԱՄՆ-ում այդքան էլ լավ չեն:

Էդվին Մինասյանը, որն ԱՄՆ-ում հիմնադրված հայկական իրավաբանների ղեկավարներից մեկն է, թերթին ասել է, որ, քանի որ հայկական Սփյուռքի շատ անդամներ ԱՄՆ-ում աշխատում են թուրքերի կողմից ղեկավարվող դպրոցների փակման համար, հստակ նշան է, որ երկու խմբերը հակասում են միմյանց:

ԱՄՆ-ում հիմնադրված Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը, նույնպես հարցազրույց է տվել «Ակոսին» եւ ասել, որ շարժման անդամները ԱՄՆ-ում բացեիբաց եւ ակտիվորեն աշխատում են ԱՄՆ-ում հայկական համայնքի քաղաքականության դեմ: Նա պնդում է, որ շարժման անդամները աջակցում են Թուրքիայի կառավարության ջանքերին «կանխելու Հայոց ցեղասպանության խնդրի արդար լուծումը» եւ ճյուղավորվում են Բաքվի հետ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում:

Գլենդելում հիմնադրված հայկական Կալիֆոռնիա Կուրիեր շաբաթաթերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը նույնպես հերքում է Դավութօղլուի հայտարարությունները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728