Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատախազից դատարանով է պահանջվում «Պերմյակովի նամակը»

Փետրվար 13,2015 14:06

Իրազեկ քաղաքացիների միավորումը դատի է տվել ՀՀ դատախազությանը

Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀ Դատախազությունը հայտարարել էր, որ գլխավոր դատախազ Կոստանյանը դիմել է ՌԴ դատախազ Չայկային` Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու խնդրանքով: Սակայն նամակի բովանդակությունը չէր հրապարակվել:

Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը:

Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունը առ այսօր չի տրամադրել պատասխանը:

Այդ իսկ պատճառով «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» այսօր ՀՀ Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որ վերջինս տրամադրի ՀՀ դատախազ Կոստանյանի` ՌԴ դատախազ Չայկային ուղղված նամակի պատճենը:

 «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728