Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն կոպիտ սխալ թույլ տվեց՝ գնդակը Սերժ Սարգսյանի դաշտ ուղարկելով»

Փետրվար 13,2015 13:38

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի համար ՀՀ նախագահի երեկվա ելույթը ուշացած էր: Նա այսօր «Հայելի» ակումբում կարծիք հայտնեց, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարը պետք է վաղուց սկսվեր:

« Եթե նույնիսկ չլինեին այսքան վտանգավոր մարտահրավերներ, Հայաստանը ավելի վաղ պետք է ազատվեր քրեաօլիգարխիկ համակարգից, ակնհայտորեն Հայաստանի իշխանական համակարգում չափազանց մեծ դեր են կատարում քրեական դեր ունեցող մարդիկ:

Նախագահը կատարել է համարձակ քայլ, չգիտենք՝ հաջողության կհասնի, թե՝ ոչ: Չեմ կարող ասել, թե սա չի կասեցվի կամ չի մոռացվի: Կարծում եմ, որ առաջին օրվանից նրանց ճանապարհը պետք է փակվեր»,- ասաց Ազատ Արշակյանը:

Թե ինչ զարգացումներ կլինեն նախագահի հայտարարությունից հետո, պարոն Արշակյանը շարունակեց. «Հայաստանում պերեստրոյկա պետք է տեղի ունենա, եթե երեկվա միջոցառումների նախաձեռնողներին ուժը պատի: Կարծում եմ այս պայքարում կհաղթի Սերժ Սարգսյանը, որովհետեւ բարեփոխումների ծրագիր է առաջարկում: Հայաստանը բարեփոխումների կարիք ունի: Եթե Սերժ Սարգսյանը չանի, ուրիշը կանի նրա փոխարեն»:

Հարցին, թե Քոչարյանի ազդեցությունը տեսնո՞ւմ է կատարվածի մեջ, ասաց. «Քոչարյանը ազդեցիկ ուժ է, եւ նա իր գործը անում է: Բայց որ ասենք Քոչարյանն էր առիթը այս հայտարարության, կարծում եմ ճիշտ չէր լինի: Հնարավոր է, երբ մտնենք այդ դավադրության կոնցեպցիայի մեջ, հնարավոր է ինչ-որ բաներ տեսնենք, բայց Ծառուկյանը ակնհայտորեն կոպիտ սխալ թույլ տվեց՝ գնդակը ուղարկելով Սերժ Սարգսյանի դաշտը: Սերժ Սարգսյանը նվեր ստացավ բռնությամբ իշխանափոխություն անելու ԲՀԿ-ի հայտարարությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    հայ-թուրքական ջերմ յարաբերությանց մարզական եդ նախորյակից ի վեր, երեւի ֆուտպոլային պատկերները յատկապես ընթացիկ են դարձել, Հայաստանում… սակայն լաւ կը լինի յիշեցնել այս քաղաքական դիտորդներին, թէ Ծառուկյանը ըմբշամարտի մասնագետ է, հետեւաբար՝ դաշտի եւ գնդակի վերաբերող պատկերները շատ ել տեղին չեն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728