Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մասնագետներ. «Տեղական սնունդը շատ ավելի որակյալ է, քան ներկրված արտադրանքը»

Փետրվար 13,2015 13:33

Հայաստանում առանց պոլիմերների ոչ մի սննդամթերքի փաթեթավորում չի լինում։ Գազավորված ըմպելիքները, քաղցրավենիքները, հացամթերքը, մսամթերքը եւ շատ այլ արտադրանքներ պոլիմերային փաթեթավորմամբ են ներկայացվում սպառողին, սակայն արտասահմանյան շատ երկրներում արդեն անցնում են առողջության համար ավելի օգտակար՝ ստվարաթղթի փաթեթավորման։ Այսօր «Անալիտիկ» կենտրոնում այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով հայկական շուկայում սննդամթերքի փաթեթավորման խնդիրներին:

«Պոլիմերներից պետք չէ վախենալ, սակայն պոլիմերները կարող են խթանել տարբեր հիվանդությունների զարգացմանը: Փաթեթավորման համար ավելի նախընտրելի կարող են լինել նաեւ ապակե տարաները, որոնք ավելի քիչ թունավոր նյութեր են պարունակում իրենց մեջ»,- նշում է բանախոսը:

Մելիտա Հակոբյանը տեղեկացրեց, որ բոլոր պոլիմերային տոպրակները պետք է ունենան սանիտարական նորմերին համապատասխան սերտիֆիկատներ. «Սննդամթերքի համար օգտագործվում են սպիտակ պոլիմերային տոպրակներ, սակայն դրանց օգտագործման համար խանութը պետք է հատուկ սերտիֆիկատներ ունենա, որոնք կապացուցեն, որ իրավունք ունեն սննդին կպչող այդ տոպրակները օգտագործել։ Սերտիֆիկատների բացակայության դեպքում տնտեսվարողները տուգանվում են պետական մարմինների կողմից»։

Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ ասուլիսին նկատեց, որ եթե հաճախորդների մոտ տասը տոկոսը լինեն պահանջատեր, խանութներում տնտեսվարողները ստիպված կլինեն պահել այդ սերտիֆիկատները. «Եթե անգամ տեսչությունները ստուգումներ իրականացնեն, ապա դա էլ բավական չի լինի, եթե ակտիվ սպառող չունենանք»:

Ինչ վերաբերում է ներկայումս հայկական շուկայում անվտանգ սննդի առկայությանը՝ Ռուբեն Հայթյանը վստահեցրեց, որ տեղական արտադրանքը շատ ավելի որակյալ է, քան ներկրված արտադրանքը, քանի որ արտասահմանից ներկրված արտադրանքի մեջ շատ են օգտագործվում հավելանյութերը, մինչդեռ, մեր տեղական շուկայի փոքր լինելով պայմանավորված, մթերքի պահպանման խնդիր չկա, այդ իսկ պատճառով էլ դրանք չեն պարունակում տարբեր հավելանյութեր եւ գունանյութեր։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728