erevan.today.am. Մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի երեկվա հայտնի ելույթից հետո շտապ Կիևից վերադարձել է Երևան: Որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, և ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը գնացել Կիև. Այս պարզաբանման համար դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Իրոք, Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան Հայաստան է վերադարձել Կիև-Երևան չվերթով: Սակայն որևէ հրատապություն կամ շտապողականություն չի եղել:
Երկրորդ նախագահը գտնվում էր Եվրոպայում, որտեղից ժամանել էր Կիև՝ տրանզիտով, ընդամենը մեկ ժամ անցկացրել տեղի օդանավակայանում, այնուհետ՝ մեկնել Երևան: Եվ այդ ամենը՝ դեռևս երկու շաբաթ առաջ գնված տոմսի ժամանակացույցին համապատասխան: Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Երևան որևէ կերպ պայմանավորված չէ երեկվա քաղաքական իրադարձություններով»,- մեզ ասաց Վիկտոր Սողոմոնյանը: