Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նվեր Բեգլարյան. «Վեհիբ փաշան հերքել է Գալիպոլիում թուրքական հաղթանակի առասպելը»

Փետրվար 13,2015 13:06

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, մասնագիտությամբ պատմաբան Նվեր Բեգլարյանն ասում է,որ Գալիպոլիի հաղթանակը, որի հոբելյանի կապակցությամբ Էրդողանը ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա, իրականում ոչ թե թուրքերի հաղթանակի, այլ անգլիացիների դավաճանության հետեւանք է: Նա նշում է, որ Գալիպոլիի ճակատամարտում թուրքական զորքերի ընդհանուր հրամանատար Վեհիբ փաշան 1927թ. վտարանդիության մեջ հանդիպել է Ռուբեն Տեր-Մինասյանին, որին վաղուց էր ճանաչում:

Ռուբենն իր գրքում մեջբերել է իրենց զրույցի ընթացքում հնչած Վեհիբ փաշայի խոսքերը. «Անգլիացիք չուզեցին զրահանաւերով մտնել Տարտանէլ եւ Պոլիս: Անոնց հաշիւն էր, թե որո՞ւ համար տիրենք Տարտանէլին, քանի որ Պոլիսն ու նեղուցները խոստացուած էին Ռուսիոյ: Որով իրենց զոհաբերությունը պիտի ծառայէր Ռուսիո տիրապետութեն» (Ռուբեն, «Հայ յեղափոխականի մը յիշատակները», հատոր 6,էջ 259): Վեհիբը թուրքերի դեմ կղվող դաշնակիցներին նույնիսկ կասկածել է ոճրագործության մեջ, Ռուբենին ասելով. « Դաշնակիցները յիմար գտնուեցան, կամ, եթե յիմար չէին, գիտակցական ոճրագործներ եղան իրենց զորքին» (Ռուբեն, « Հայ յեղափոխականի մը յիշատակները», հատոր 6,էջ 258):

Վեհիբը նաեւ հայտնել է, որ եթե դաշնակիցները լրջորեն ցանկանային Դարդանելին տիրել «փոխանակ ամեն օր զոհաբերելու 20-30 հազար մարդ Կելիպոլի թերակղզիին մեջ, այդ զորքերը կը յատկացնեին Սերոսի ծոցեն զարնելու թերակղզիի վզին եւ գագաթին: Այս պարագային մեջ մեր ուժերը հոն ուղարկելն ու պարենաւորումն անհնար պիտ իյնար եւ Նեղուցները պիտի բացուեյին: Բայց անգլիացիների բուն նպատակը Նեղուցներուն տիրապետելը չէր, այլ Նեղուցներուն մեջ մեզ զբաղեցնելը եւ մաշեցնելը: Այդ նկատեցինք եւ համոզուած էինք ատոր մեջ» ( նույն հատորում,էջ 258):

Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Ավստրալիայի վարչապետը պատրաստակամություն են հայտնել 2015թ. ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի հոբելյանի տոնակատարությունը: Ն. Բեգլարյանը համարում է , որ նրանց այդ քայլը Գալիպոլիում զոհված, դաշնակիցների հարյուր հազարավոր զինվորների հիշատակի պղծում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728