ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը պնդում է, որ իրենք պարտավոր էին քաղաքական դաշտը մաքրել Գագիկ Ծառուկյան երեւույթից, ու պահը հասունացել էր: Այսօր «Փաստարկ» ակումբում նա ասաց, որ ՀՀԿ անդամները միաձայն համաձայնություն են տվել նախագահի երեկ հնչեցված գնահատականներին:
«Երեկ ՀՀ նախագահը ձեռքը խփեց սեղանին, անձնավորված մոտեցում չկա, մենք ասում ենք, որ Հայաստանի հանրապետությունը՝ որպես պետություն ու Գագիկ Ծառուկյան երեւույթն անհամատեղելի են: Խոսքը գնում է երեւույթի մասին, ոչ թե Ծառուկյանի անձի մասին: Երբ խոսում ենք երեւույթի մասին, ապա երեւույթը պետք է ընդունենք ասվածի հիմքում»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա, քաղաքական դաշտը Ծառուկյան երեւույթից մաքրելը օրվա հրամայականն է ու պիտի կատարվեր ու կատարվի. « Փետրվարի 12-ին մեկնարկը տրվեց, քաղաքական առճակատման մասին խոսք չի կարող լինել, երևույթը քաղաքական չէ, պարզապես իրերը կոչենք իրենց անուններով: Շատ հստակ էր ասված, որ ԲՀԿ նման առաջնորդի ելույթները քաղաքական դաշտը վերածում են կրկեսի, ու մենք պարտավոր էինք քաղաքական դաշտը մաքրել նման երեւույթից»:
Հարցին՝ քաղաքական պա՞հը թելադրեց նման գործողությունների մեկնարկին, պատգամավորն ասաց.«Եթե պետության շահը պահանջում է, որ պիտի կատարես քայլ, ապա պահի նպատակահարմարությունը քննարկելը տեղին չէ: Բոլորս էլ գիտենք, որ այդ կուսակցությունում անձի պաշտամունք է: Աբովյանում Ծառուկյանին թագավոր են անվանում, կուսակցության ներսում էլ են թագավոր կոչում: Եթե Աբովյանում կամ ԲՀԿ-ում նա թագավոր է ու հավակնություն ունի Հայաստանի թագավոր էլ լինի, մենք, որպես պատասխանատու քաղաքական ուժ, չենք կարող հանդուրժել ֆեոդալիզմի վերադարձը Հայաստան: Նա իր պատկերացումներով միջնադարում է մնացել, մենք 21-րդ դարում ենք»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպես է տեղի ունենալու Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու գործընթացը՝ փա՞կ քվեարկությամբ, ասաց ԱԺ կանոնակարգ օրենքով ինչպես սահմանված է, այդպես էլ կլինի:
Մեր հարցին, թե բացի Ծառուկյանից այլ պատգամավորներ էլ կան, որոնք պասիվ են հաճախություններով ու քվեարկությունների մասնակցությամբ, իրենց մանդատից զրկելու հարց չի՞ քննարկվելու, ասաց. «Ինչու ոչ, եթե խոսքը վերաբերում է բացակայություններին, ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներով կքննարկվի ու կլուծվի բոլոր այն պատգամավորների հարցը, որոնք քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ինչ ես Աբովյանցինրի անունից խոսում այ…., իսկ ամբողջ երկրում ձեզ ինչ են ասում:
Շատ վատ է, որ միաձայն: Բոլշևիզմի հոտ է գալիս, էդպես չի լինում նորմալ կուսակցությունում: Լինում են հարցեր, կասկածներ, փոխզիջման առաջարկությւոններ: Կուսակցությունը եթե միաձայն է, բանակ է կամ ավելի վատ բան:
Տո լավ ել անում են թագավոր է թագավոր են ասում հո հանրապետական չեն ասում որ վիրավորվի