Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմաս դե Վաալ. Ղարաբաղի հաշտությունը վտանգի տակ է

Փետրվար 13,2015 12:40

«Այս տարի պատերազմ կլինի՞ Լեռնային Ղարաբաղում: 1994 թվականից հետո, երբ կնքվեց հրադադարի պայմանագիրը, պատասխանը «ոչ» է: Հայերը եւ ադրբեջանցիները  փոխանակվում են սպառնալիքներով եւ կրակոցներով շփման գծի երկայնքով, սակայն կողմերը ցանկություն չեն հայտնել, որպեսզի իրավիճակը ավելի խորանա»,- գրում է Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Ըստ վերլուծաբանի՝ այս տարի ազդանշանները ավելի տագնապեցնող են: Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ ԵԱՀԿ-ն 2 շաբաթվա ընթացքում 3-րդ հայտարարությունն է արել: «Հունվարը սովորաբար հանգիստ ամիս է սահմանագոտում, բայց այս անգամ 12 զոհ եւ 18 վիրավոր է գրանցվել»:

Պատերազմից խուսափելու հիմնական փաստարկները, ըստ դե Վաալի, նույնն են: Այն հսկայական վնաս կհասցնի բոլորին: Հայկական կողմը 1994 թվականին իր ուզածի մեծ մասը ստացավ: «Ադրբեջանը պարտված կողմ է եւ ունի ավելի շատ պատճառներ պատերազմ վերսկսելու համար: Սակայն գործողությունները կարող են տապալվել՝ հաշվի առնելով լեռնային տեղանքը եւ հայկական պաշտպանական ուժերը»:

Փորձագետը փաստում է, որ այդպիսի ձախողման հետեւանքով ոչ միայն կարող են հազարավոր երիտասարդներ զոհվել, այլեւ կսասանվի իշխող վերնախավի դիրքերը ում ավելի ձեռնտու է սպառնալ, քան իրական գործողությունների անցնել: Սակայն շփման գծում առկա սխալ հաշվարկների պատճառով մեծանում է պատերազմի սկսվու վտանգը:

Վերլուծաբանը, որպես լարվածության աճի օրինակներ հիշեցրել է անցած տարվա օգոստոսին սահմանագոտում տեղի ունեցած փոխհրաձգությունը, նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցումը, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հայտարարությունները:

Ամփոփելով իր խոսքը Թոմաս դե Վաալը նշել է, որ այս ամենը Ղարաբաղի շուրջ իրավիճակը ավելի սպառնալի է դարձնում, «նույնիսկ առանց հիշեցնելու ուկրաինական իրադարձությունների արձագանքի եւ մռայլ աշխարհաքաղաքական համատեքստի մասին: Պետք է շատ շտապ ուշադրություն դարձնել խնդրին, որպեսզի լարվածությունը թուլանա մինչեւ գարուն եւ թեժ ու պոտենցիալ վտանգավոր ամառ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728