Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկե շղթաների գողության գործով. դատախազի նկատմամբ միջոցներ ձեռք կառնվեն

Փետրվար 13,2015 12:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել Գեւորգ եւ Հովհաննես Խաչատրյանները: Դատարանում էին նաեւ 3 կին տուժողները՝ Սիրանուշ Պետրոսյանը, Աշխեն Սողոմոնյանը եւ Սուսաննա Օհանյանը: Սակայն մեղադրող Աննա Հովհաննիսյանը դատարանին անհայտ պատճառով չէր ներկայացել եւ դատավոր Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ դիմելու է շրջանի դատախազին՝ նրա նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռք առնելու համար:

Դատախազի պատճառով հերթական անգամ հետաձգվեց հերթական նիստը:

Տեղեկացնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են կին տուժողների պարանոցներից ոսկե շղթաներ գողանալու համար: Նրանց պաշտպանությունն իրականացնում են Անժելա Հոբոսյանը եւ Արմեն Նադիրյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 5-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728