Փետրվարի 12-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 23 շենքի 2-րդ մուտքում գտնվող նկուղի դռան փականը կոտրելու պահին բռնել և բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արտյոմ Ա.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է 49 սմ երկարությամբ ամրան, որին եռակցված էր 18 սմ երկարությամբ մեկ այլ ամրան:
Արտյոմ Ա.-ն հայտնել է, որ ամրանով փորձում էր կոտրել նկուղի դռան փականը` այնտեղից գողություն կատարելու համար:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն