Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար «իրատեսների» եւ «ռոմանտիկների» միջեւ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 13,2015 12:15

Ինչպես եւ սպասվում էր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատառումները բուռն արձագանք առաջացրեցին Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում։ Բնականաբար՝ առաջինն ասպարեզ նետվեցին դաշնակցականները, որովհետև սա «հին կռիվ է», եւ բանավեճի թեման էլ շատ ավելի սկզբունքային է ու առանձնապես կապ չունի կոնկրետ այդ «համահայկական հռչակագրի» հետ։ Սա այն բանավեճն է, որը շարունակվում է արդեն առնվազն 25 տարի, եւ որը պայմանականորեն կարելի է անվանել պայքար «իրատեսների» եւ «ռոմանտիկների» միջեւ, թեեւ բանավեճի թեման իրականում շատ ավելի կոնկրետ է՝ Հայաստանն ի վերջո պետությո՞ւն է, թե՞ ընդամենը աշխարհասփյուռ հայության մի մասնիկը, որն ինչ-ինչ հանգամանքների բերումով այս պահին պետականություն ունի, բայց չպետք է շատ լուրջ ընդունի դա եւ շարունակի առաջնային համարել համայն հայության շահերը։

Խնդիրը շատ հստակ է դրված։ Կողմերից մեկը պնդում է, որ եթե Հայաստանը լուրջ է ընդունում անկախ պետության իր կարգավիճակը՝ պարտավոր է արտաքին աշխարհի հետ հարաբերվել որպես պետություն, այսինքն՝ գործել բացառապես միջազգային օրենքների շրջանակներում եւ ճշգրիտ հաշվարկելով սեփական ռեսուրսներն ու հնարավորությունները՝ փորձել առաջ մղել պետական շահերը, որովհետեւ հակառակ դեպքում ոչ միայն անլուրջ տպավորություն ենք թողնում արտաքին աշխարհի վրա, այլեւ վտանգում ենք մեր պետականությունը։

Մյուս կողմն էլ համարում է, որ դա պարտվողականություն է, դա նշանակում է «դավաճանել ազգային շահերին», «վիզ ծռել թուրքերի առաջ» եւ այլն, եւ գտնում է, որ պետության արտաքին քաղաքականության հիմքում պետք է դնել «պատմական արդարությունը», Սեւրի դաշնագիրը, «Վիլսոնի քարտեզը» եւ այլն, որովհետեւ այդպիսին է համայն հայության միասնական կամքը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728