Լրահոս
Օրվա լրահոսը

 «ԵԱՏՄ-ի անդամակցությունը դրական ազդեցություն կունենա մեր կրթական համակարգի վրա». «Իրատես de facto»

Փետրվար 13,2015 11:55

«Իրատես de facto» ակումբի հյուր, ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը պատասխանում է հարցերին։

– ԵԱՏՄ-ի անդամակցությունը դրական ազդեցություն կունենա մեր կրթական համակարգի վրա, քանի որ ավտոմատ կերպով փոխճանաչման կենթարկվեն բոլոր կրթական փաստաթղթերը, որոնք մինչ այդ փոխճանաչվում էին հատուկ ընթացակարգերով։ Ավտոմատ փոխճանաչումից զերծ կմնան գիտական կոչումները։

Ինչ վերաբերում է հայերենի ճնշմանը ի հաշիվ ռուսերենի, ապա նման մտավախություններն անհիմն եմ համարում, քանի որ Հայաստանի կրթական համակարգն ազգային կրթության բովանդակությունն է ապահովում։

Ինչ խոսք, մեր կրթական համակարգը զարգանում է միջազգային կրթական պահանջները հաշվի առնելով, սակայն դա արվում է մեր ազգային կրթական հենքը պահպանելով։

– Եթե խոսեցինք ազգային կրթական հենքից, ապա հետաքրքիր է՝ ի՞նչ է արվում ԵԱՏՄ անդամ երկրների և արտերկրի դպրոցներում Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պրոպագանդելու ուղղությամբ։

– Դուք գիտեք, որ ընդունվեց օրինագիծ, ըստ որի Կալիֆոռնիայի դպրոցներում Հայոց ցեղասպանությունն ընդգրկվեց պարտադիր դասընթացներում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728