Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

…Իսկ Մնացականը բռնել ու կոպիտ կերպով խաթարել է այդ իդիլիան. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 13,2015 11:50

«Գյումրիի բողոքի ակցիայի մասնակից Մնացական Ալեքսանյանին երեկ այնուամենայնիվ մեղադրանք է առաջադրվել՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության համար։ Այդ հոդվածը ենթադրում է ազատազրկում՝ 4-7 տարի ժամկետով։

«ՉԻ» – Զավեշտն այն է, որ նրա փաստաբանի խոսքերով՝ «ասում են, որ Մնացականը կոպիտ կերպով խախտել է տեղի բնակիչների հանգիստը, օբյեկտների բնականոն աշխատանքը» եւ այլն։ Այսինքն՝ գյումրեցիներն իրենց տներում հանգստանում կամ օբյեկտներում «տժժում էին», իսկ Մնացականը բռնել ու կոպիտ կերպով խաթարել է այդ իդիլիան։ Իսկ օբյեկտների բնականոն աշխատանքը խաթարելու համար 4-ից 7 տարին, հասկանալի է, դեռ մի բան էլ քիչ է։

Իսկ ահա ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, պարզվում է, այդ օրը «զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» ոչ մի բան էլ չեն խաթարել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728