Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյան. «Վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու». «Ժողովուրդ»

Փետրվար 13,2015 11:49

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավորները խոսել են հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին։ ՌԴ պատգամավորները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին իրենց շնորհակալությունն են հայտնել՝ նշելով, որ նա հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ կանխել է արյունահեղությունը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին։

 – Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր հարցերին, ինչպիսին է նրանց դիրքորոշումը Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջի վերաբերյալ։

– Ասացին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի 102-րդ ռազմաբազայում կարգ ու կանոն լինի, բացի դրանից՝ ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ զինվորականների ուղարկելու հարցն էին իրենց մոտ քննարկում։ Ոչ միայն Գյումրիում առկա ռազմաբազայի, այլ ընդհանրապես բոլոր ռազմաբազաներում պրոֆեսիոնալների առկայության հարցը քննարկվեց։ Այլեւս ժամկետայիններին չեն բերելու ռազմաբազա, հիմնականում նման հարցերի ենք անդրադարձել, ու նման պատասխաններ են եղել։

– Բայց ինչպե՞ս են վերաբերում Վալերի Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու հարցին, արդյո՞ք Պետդումայի անդամները եւս այն տեսակետին են, որ Վ. Պերմյակովը պետք է Հայաստանում դատվի իր կատարած հանցագործության համար։

– Ճիշտն ասած, իմ կարծիքով, այն ինչն ինձ համար նկատելի էր հանձնելու առումով, ես նման բան չտեսա, բայց իրենց վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու։ Իրենք ասեցին, որ իրենց մոտ գնդակահարությունը կա, ու ինքն արժանի է այդ պատժին, բայց ուղղակի չի կիրառվում այդ պատիժն իրենց մոտ, սառեցված է։

Նույնիսկ այսպիսի արտահայտություն եղավ, որ Եվրոպայի հետ հարաբերությունները վերջնականապես խզելու պարագայում կարող է նաեւ վերանայվի գնդակահարության հարցն, ու այդ սառեցումը դադարեցվի։ Այդ պարագայում, բնականաբար, երեւի ոճրագործը կարժանանա այդ պատժին:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728